ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նշանավոր գերմանացիներին հակացուցված են դահուկները

Նշանավոր գերմանացիներին հակացուցված են դահուկները
07.01.2014 | 14:13

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կոնքոսկրի կոտրվածք է ստացել դահուկ քշելիս և ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա շաբաթների պաշտոնական հանդիպումները: Սկզբում կանցլերը նույնիսկ ուշադրություն չի դարձրել վնասվածքին, սակայն երեք օր անց ստիպված է եղել դիմել բժշկի և նրան հոսպիտալացրել են: Վերջին տաս օրում նա երկրորդ հանրահայտ գերմանացին է, որ վնասվածք է ստանում դահուկների վրա: «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերը դեկտեմբերի 29-ին գլխուղեղային լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկ վարելիս: Նա արդեն գլխուղեղի երկու վիրահատություն է տարել, սակայն մնում է կոմայի մեջ:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ