ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Էական չէ, թե ովքեր են կազմակերպիչները»

«Էական չէ, թե ովքեր են կազմակերպիչները»
20.01.2014 | 17:23

Հայ ազգային կոնգրեսից անջատված ՀՀՇ կուսակցության անդամներն, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցել են Ազատության հրապարակում հունվարի 18-ին հրավիրած հանրահավաքին:

Այս մասին մեզ տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանը:

«Կա դժգոհություն՝ կապված կենսաթոշակների, սոցիալական խնդիրների հետ, և մարդիկ դուրս էին եկել իրենց իրավունքները պաշտպանելու»,- մեր զրույցում ասաց Կարեն Կարապետյանը:

«Իսկ հանրահավաքի կազմակերպիչներից ոմանց մոտակա անցյալը, նրանց՝ մի քանի տարի առաջվա և այսօրվա գործունեությունը հավա՞տ է ներշնչում ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դուրս գան և պայքարեն նրանց հետ համատեղ»,- հարցրեցինք Կարեն Կարապետյանին:

«Էականն այն չէ, թե ովքեր են կազմակերպիչները: Սա հնարավորություն էր՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, և մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ