ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսպանիայի գավաթում

Իսպանիայի գավաթում
31.01.2014 | 12:10

Կայացան Իսպանիայի ֆուտբոլի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: «Բարսելոնը», որն արդեն իսկ առաջին հանդիպման արդյունքով էր լուծել կիսաեզրափակչում հանդես գալու խնդիրը (4։1), պատասխան խաղում եղավ նույնքան համոզիչ, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ հինգ անգամ գրավեց մրցակցի դարպասը (5:1): Արգենտինացու սիրահարների համար հատուկ ասենք, որ հաղթական այս խաղը բաց է թողել Մեսին, և պատճառը բնավ էլ, փառք Աստծո, վնասվածք ունենալը չէ:
Կիսաեզրափակչում հանդես գալու իր հավակնությունները հաստատեց նաև Մադրիդի «Աթլետիկոն»՝ այս անգամ «Աթլետիկին» հաղթելով նրա հարկի տակ՝ 2:1: Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով: Կիսաեզրափակչում «Բարսելոնի» մրցակիցը լինելու է «Ռեալ Սոսիեդադ»-«Ռասինգ» զույգի հաղթողը, իսկ Մադրիդի «Աթլետիկոյին» սպասվում է ճակատամարտ արքայական ակումբի հետ, որը մեկ քառորդում հաջողությամբ շրջանցեց «Էսպանյոլի» արգելքը: Այս խաղը լրացուցիչ լարվածություն է ստանում նաև այն առումով, որ ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկոն» լրջորեն է ներքաշվել «Բարսելոն»-«Ռեալ» մրցավազքի մեջ և բնավ էլ մտադիր չէ երրորդ ավելորդը լինել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ