Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ամերիկացի լրագրողների «կայֆերը» Սոչիում շարունակվում են. «Դե, սա Ռուսաստանն է»

Ամերիկացի լրագրողների «կայֆերը» Սոչիում շարունակվում են.  «Դե, սա Ռուսաստանն է»
06.02.2014 | 12:19

Քանի դեռ օլիմպիական խաղերը չեն մեկնարկել, արտասահմանցի լրագրողները Սոչիում զվարճանում են ռուս շինարարների «գլուխգործոցներով»: Այս առումով ուշագրավ են որոշ հրապարակումներ: Օրինակ, New York Times-ի թղթակից Դեվիդ Սեգալը գրել է. «Ձմեռային օլիմպիադայի պաշտոնական թալիսմաններն են սպիտակ արջը, նապաստակը և հովազը, բայց թափառեք համալիրներով, որտեղ տեղի պիտի ունենան խաղերը և ձեզ կթվա, թե թեմային ավելի մոտ են էլեկտրական գայլիկոնը, էքսկավատորն ու բահը»: Լրագրողը նկատել է, որ Սոչիի ոչ այնքան փոքր հատվածը դեռևս շինհրապարակ է, տեղ-տեղ տպավորություն է, թե «աշխատանքների ավարտին մնացել է նվազագույնը երկու շաբաթ` երեք աշխատանքային հերթափոխով»: Սեգալի տպավորությամբ, օլիմպիական հյուրանոցներն ավելի շատ նման են սոցիալիզմի դարաշրջանի զուսպ էլիտար բազմաբնակարան շենքերի: «Ոչ մի շենք անուն չունի, փոխարենը դրանք ճանաչվում են համարներով և մինչև անցած հանգստյան օրերը շատերի համարները դեռ չէին բերել, կամ բերել էին, բայց դեռ չէին փակցրել շենքերին: Փոխարենը դրանք տպված են թղթի կտորի վրա և սոսնձվող ժապավենով փակցված են պատին»,-գրել է Սեգալը: Նրա պատմելով, նախաճաշը տրվում է թիվ 10 մասնաշենքում: Սակայն հերիք չէ, որ 10-րդ մասնաշենքը դժվար է գտնել, դեռ որևէ նշան չկա, որ նրանում ռեստորան է տեղակայված: Ամենուր լցված են օդափոխիչի դետալների և այլ անհրաժեշտ սարքավարումների բացված արկղեր: Նա պատմել է, որ սրահներից մեկում, որի առաստաղի վրա տղամարդը անցք էր բացում, տոնածառ է տեսել: «Ամանորյա տոնածա՞ռ: Ի՞նչ կապ ունի այստեղ տոնածառը»,-զարմացել է նա: «Դե, սա Ռուսաստանն է»,-ուսերն է թոթվել այնտեղ աշխատող բազմաթիվ երիտասարդ կանանցից մեկը: Սեգալը գրել է, որ այս ձևակերպումը որպես պատասխան հարմար է շատ հարցերի համար, որոնք արտասահմանցիներին Սոչիում ստիպում են քորել ծոծրակը: Օրինակ, նրա խոսքով, նման պատասխանը կարող էր լիովին տեղին լինել, երբ առավոտ ժամը երեքին քո համարում հայտնված մերձբալթյան առոգանությամբ պարոնը քեզ արթնացնում է և ցանկանում պարզել, թե ինչո՞ւ է մեկ ուրիշը քնած իր սենյակում, որում գրանցված է ինքը և որի բանալին տրվել է իրեն:

CBS հեռուստաընկերության նկարահանող խումբը խաղերի կազմկոմիտեում լսել է, որ լեռնային հատվածում ամբողջովին պատրաստ է հյուրանոցների միայն 60 տոկոսը և այցելել է ափամերձ շրջանում գտնվողներից մեկը: Ասվում է, որ շինարարները դեռևս մուրճով հարվածում էին ներսում և սալիկներ շարում, իսկ հյուրերը գնում էին ընդունարան` անցնելով գործիքների լարերի վրայով: Մեկ այլ հյուրանոց մտնելով տեսել են համարներ առանց հոսանքի, ջեռուցման, որոշ դեպքերում` առանց առաստաղի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

Հ.Գ. Փաստորեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` աշխարհը զարմացնելու ջանքերը կարծես հաջողությամբ են պսակվում, սակայն հակառակ կողմից: Ինչպես Սոչիում են ասում` «Դե, սա Ռուսաստանն է»:

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ