ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մեզ «կսմթելը» մրցակցային պայքարի տարր է»

«Մեզ «կսմթելը» մրցակցային պայքարի տարր է»
10.02.2014 | 13:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանմամբ, այն մարդիկ, ովքեր սպորտի հետ որևէ առնչություն չունեն, նաև իրավունք չունեն քննադատելու և փնովելու Սոչիի օլիմիպիադայի խաղերը: «Դա վիրավորական է մարզիկների համար, ովքեր երկար ժամանակ պատրաստվել են այդ խաղերին, որոնք նրանց կյանքի կարևորագույն մեկնարկն են, իսկ աշխարհը սպասում է այդ մեկնարկին»,-ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաընկերության պատրաստած «Философия мягкого пути» ֆիլմում: Նրա կարծիքով, նման քննադատությանը պետք է նորմալ վերաբերվել. «Սա նույնպես մրցակցային պայքարի տարր է, և դրան պետք է վերաբերվել որպես սովորական երևույթի: Երբ սկսում են փնտրել այդ մրցակցային պայքարի որևէ միջոց, մեզ կսմթելը այդ գործիքներից մեկն են դարձնում»,- ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ