Ֆրանսիայում տեղի է ունեցել Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության ընտրական խմբերի վիճակահանությունը:
Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում՝ 2016 թվականի հունիսի 10-ից մինիչև հուլիսի 10-ը:
Այսօր Նիսում վիճակահանությամբ կազմվել են առաջնության ընտրական խմբերը: Ֆրանսիան, որպես կազմակերպիչ երկիր, առանց ընտրական մրցաշարի է վաստակել առաջնությանը մասնակցելու իրավունքը:
Վիճակահանությամբ ձևավորվել է ինը խումբ.
«A». Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան:
«B». Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, ՈՒելս, Կիպրոս, Անդորա:
«C». Իսպանիա, ՈՒկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ:
«D». Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար:
«E». Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան-Մարինո:
«F». Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ:
«G». Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չերնոգորիա, Մոլդովա, Լիխտենշտայն:
«H» Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ադրբեջան, Բուլղարիա, Մալթա:
«I» Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Ալբանիա, Հայաստան:
53 հավաքականներն ընդգրկված են ինը խմբերում, յուրաքանչյուր խմբում վեց հավաքական է, բացառություն է կազմում ,Iե խումբը, որտեղ հինգ թիմ է, այդ խմբում է նաև Հայաստանի ընտրանին:
Ընտրական մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2014 թվականի սեպտեմբերից 7-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 13-ը:
Ինը հաղթողները, երկրորդ տեղերը գրաված ինը թիմերը և երրորդ տեղերը գրավողներից լավագույն ցուցանիշը գրանցող մեկ թիմ կշահեն Ֆրանսիա մեկնելու ուղեգրեր: Այդպես կորոշվի 19 ուղեգրի ճակատագիրը:
Երրորդ տեղերը գրաված մնացած ութ թիմերը վիճակահանությամբ կկազմեն զույգեր և հաղթող չորս հավաքականները նույնպես կմեկնեն Ֆրանսիա: Այդ հանդիպումները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին: Պատասխան հանդիպումները կանցկացվեն նոյեմբերի 15-ին, 16-ին և 17-ին:
Եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 24 հավաքական` ընտրական փուլում ուղեգրի իրավունքը վաստակած 23 թիմ և հյուրընկալող երկիր Ֆրանսիան:
Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլում կազմվելու է վեց խումբ, յուրաքանչյուրում՝ չորս հավաքական: Խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրավող 12 թիմերը, ինչպես նաև երրորդ տեղերը գրավող վեց թիմերից առավել հաջող արդյունքներ գրանցող չորս թիմերը կանցնեն մեկ տասնվեցերորդ:
Այդ փուլից սկսած խաղերը կանցնեն գավաթային սկզբունքով. պարտվողը կդադարեցնի պայքարը: 24 թիմերն առաջնության 32 օրում ընդհանուր հաշվով կանցկացնեն 51 հանդիպում: Խաղերը տեղի կունենան 10 քաղաքներում` Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ-Էթիեն և Թուլուզ: