Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Առաջնությունը վերսկսվեց

Առաջնությունը վերսկսվեց
04.03.2014 | 12:09

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի քսաներկուերորդ առաջնությունը: Տասնհինգերորդ տուրում «Բանանցը» 2:1 հաշվով հաղթեց «Արարատին» ու քսաներկու միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Առաջատարի (30 միավոր) պարտությունից առավելագույնս կարող էր օգտվել Գյումրու «Շիրակը», սակայն սեփական հարկի տակ «Գանձասարի» հետ խաղում ստիպված եղավ բավարարվել ոչ-ոքիով՝ 1:1: Գյումրեցիների անվան դիմաց քսաներեք միավոր է գրանցված: Ֆուտբոլի ակադեմիայի Ավանի մարզադաշտում «Փյունիկը» 4:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի փոխչեմպիոն «Միկայի» նկատմամբ: Տպավորիչ նորամուտի կապակցությամբ շնորհավորենք և հաղթող թիմի մարզիչ Սարգիս Հովսեփյանին: Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած «ՈՒլիս»-«Ալաշկերտ» հանդիպումում աղյուսակի հետնապահը 3։0 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ