Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մարտի 17-20 Վիեննայում կքննարկվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հարցերը

Մարտի 17-20 Վիեննայում կքննարկվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հարցերը
17.03.2014 | 11:34

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակներում: «Իրանի հետ մեր պայմանավորվածության համաձայն՝ «5+1-ի» շրջանակներում (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) պատժամիջոցների ռեժիմը կթուլացվի փուլ առ փուլ՝ Թեհրանի հետագա գործողությունների հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ կողմերի քաղաքական տնօրենների՝ մարտի 17-20 Վիեննայում կայանալիք հանդիպումից առաջ:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ