ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այսօր հասարակածն է

Այսօր հասարակածն է
21.03.2014 | 12:10

Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների խանտիմանսիյսկյան մրցաշարում երեկվա յոթերորդ տուրով մասնակիցները հատում են պայմանական հասարակածը: Սևերով խաղացող մեր գրոսմայստերի մրցակիցը լինելու է Սերգեյ Կարյակինը: Այս խաղի մանրամասների մասին կարող եք տեղեկանալ թերթի կայքէջում, որտեղ մենք ավելի քան մանրամասն կլինենք, իսկ մինչ այդ ասենք, որ մրցաշարը հայկական շախմատային դպրոցի համար, ի դեմս Լևոն Արոնյանի, այնքան էլ վատ զարգացումներ չունի: Ինչ խոսք, որ Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ ձեռքից բաց թողնված հաղթանակը այնքան էլ բարերար ազդեցություն չունեցավ Լևոնի շախմատային հանճարի երկրպագուներիս վրա, բայց ընդհանուր զարգացումների մեջ այդուհանդերձ դրական շեշտադրումներ կային: Նկատի ունեմ Վեսելին Տոպալովի հաղթանակը Վլադիմիր Կրամնիկի ու Շահրիյար Մամեդյարովի առավելությունը Պյոտր Սվիդլերի նկատմամբ, ովքեր մեր գրոսմայստերի պես հավասար` երեքական միավոր ունեին վեց խաղից հետո: Իհարկե, կարող էր վրիպել և Անանդը (սպիտակներով միավոր է կիսել Սերգեյ Կարյակինի հետ), ով տևական ժամանակ իր ձեռքում է պահում լիդերությունը, սակայն եկեք չուրախանանք մրցակիցների անհաջողությամբ, քանզի մեր ճակատագիրը բացառապես մեր ուժեղ լինելու մեջ է, և մենք հարցեր լուծել ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք եղել մեր բախտը կռողի դերում:
Առաջին երեք խաղից հետո, ինչպես գիտեք, Լևոն Արոնյանը վաստակել էր մեկուկես միավոր: Երկրորդ երեք խաղից հետո վաստակեց երկու միավոր: Եթե նկատի ունենանք զարգացման այս միտումները, Հայաստանում հաստատ գարնանային տրամադրություններ են լինելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ