ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հույսը վերջինն է մեռնում

Հույսը վերջինն է մեռնում
25.03.2014 | 11:52

Շախմատի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլը, որքան էլ ցավալի է, ծանր սկսվեց Լևոն Արոնյանի համար: Նախ սպասված խաղը չստացվեց Վիշվանաթան Անանդի հետ, ումից մեր գրոսմայստերն առաջին կեսում պարտություն էր կրել ու վերջնահաշվում, առաջին տեղի համար հնարավոր հավասար միավորների դեպքում, կունենար ոչ բարենպաստ վիճակ: Հետագա բարդացումներից խուսափելու համար հայ գրոսմայստերը գնաց քայլերի կրկնության` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի: Իններորդ տուրում նրա մրցակիցը Շահրիյար Մամեդյարովն էր, ում նկատմամբ Լևոնն առավելության էր հասել առաջին կեսում: Ցավոք, այստեղ մեր շախմատիստը վրիպեց ու թեև հինգ միավորով շարունակում է միանձնյա գտնվել երկրորդ հորիզոնականում, այդուհանդերձ, վիճակը նկատելիորեն բարդացրեց, քանի որ Անանդն առաջ է անցել մեկ միավորով` չհաշված լրացուցիչ գործակիցների առավելությունը: Իրավիճակը շտկելու համար Արոնյանից պահանջվում է ուժերի գերկենտրոնացում: Սկզբունքորեն միայն անթերի հանդես գալն է նրա համար երաշխավորում հաջողություն մրցաշարում, սակայն սրա հետ պահանջվում է նաև, որ սայթաքի Անանդը: Մնանք լավատես ու հավատանք, որ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Բարսելոնի» հաղթանակը նոր լիցք կհաղորդի մեր գրոսմայստերին, ու նա վերջապես կարդարացնի մեր սպասումները: Տասներորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Վեսելին Տոպալովը: Մեր գրոսմայստերը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Անանդը մրցելու է Մամեդյարովի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ