ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆուտբոլը եվրոպական գերտերությունների առաջնություններում

Ֆուտբոլը եվրոպական  գերտերությունների  առաջնություններում
01.04.2014 | 12:05

Անգլիական պրեմիեր լիգայում զարգացումները չափազանց հետաքրքիր են դառնում: Երբեմնի առաջատար «Արսենալը» տուրից տուր աստիճանաբար կորցնում է անգամ առաջին եռյակում հայտնվելու հնարավորությունը: Համենայն դեպս մրցաշարային դիտանկյունից հերթական սայթաքում կարելի է համարել սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթիի» հետ նրա ոչ-ոքին՝ 1:1, որքան էլ ակտիվում ունեցած պակաս երկու խաղով վերջինս պոտենցիալ առաջատարն է:

Իր հերթին ոսկու համար պայքարում «քաղաքաբնակներին» մեծապես օգնեց «Չելսին»՝ արտագնա խաղում «Կրիստալ Պելասից» կրած պարտությամբ (0:1): Ստեղծված իրավիճակից կարող էր առավելագույնս օգտվել «Լիվերպուլը», եթե օգտագործեր նաև սեփական դաշտի առավելությունն ու հաղթանակի հասներ «Տոտենհեմի» նկատմամբ, ինչը թիմին կօգներ դուրս գալու առաջին հորիզոնական: Մերսիսայդցիները բաց չթողեցին հնարավորությունը: 4:0-ն, ինչ խոսք, կողմերի առաջին հանդիպման 5:0-ն չէր, սակայն պակաս տպավորիչ էլ չէր: ՈՒնեցած 71-ով «Լիվերպուլն» արդեն երկու միավորով առաջ է անցել «Չելսիից»: Երրորդը «Մանչեստր Սիթին» է՝ 67 միավոր:
Իսպանիայի առաջնությունում նախորդ տուրի բուռն հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակում այս անգամ փոփոխություններ չարձանագրվեցին, քանի որ այն հաղթանակներով ավարտեց հանդիպումները: Այսպես՝ Մադրիդի «Աթլետիկոն» ու «Բարսելոնը» հյուրընկալվելիս առավելության հասան Բիլբաոյի «Աթլետիկի» (2:1) ու «Էսպանյոլի» (1:0) նկատմամբ, իսկ «Ռեալը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանոյի» դարպասը: Փոփոխություններ չեղան նաև լավագույն ռմբարկուների աղյուսակում, թեպետ թե Ռոնալդուն, թե Դիեգո Կոստան և թե Մեսին դարձան գոլի հեղինակ:
Փոփոխություններ չգրանցվեցին նաև Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնությունների առաջատար եռյակները կազմողների դասավորությունում: Ճիշտ է, բունդեսլիգայում երկրի նորընծա չեմպիոնը՝ «Բավարիան», իրեն որոշակի ազատություն թույլ տվեց «Հոֆենհայմի» հետ խաղում (3:3), սակայն դա ընդամենը հետչեմպիոնական չարաճճիություն համարենք: Ծանր հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիան»: Համենայն դեպս 0:2-ից հետո 3:2 հաշվով հաղթանակը հեշտ ձեռք բերած չես համարի: Ինչ վերաբերում է «Շալկեին», թիմը «Հերտայի» նկատմամբ հաղթանակը ամրագրեց երկու անպատասխան գոլի առավելությամբ:
Իտալական առաջնության հերթական տուրի թիվ մեկ հանդիպումը «Նապոլի»-«Յուվենտուս» մրցավեճն էր: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով՝ վերջապես ընդհատելով «Ծեր սինյորայի» անպարտ մրցելույթների շարքը: Հաջողակ գտնվեց և «Ռոման»՝ արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասնելով «Սասուոլոյի» նկատմամբ: Այստեղ եռյակը դասավորված է «Յուվենտուս», «Ռոմա», «Նապոլի» հաջորդայնությամբ:
Ֆրանսիայի առաջնությունում առաջին եռյակից մրցելույթ ունեցավ միայն երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն», այն էլ՝ անհաջող: Հյուրընկալելիս «Էվիանը» նրան պարտության մատնեց նվազագույն հաշվով: Առաջատարը «Պարի Սեն Ժերմենն» է, երրորդը՝ «Լիլը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ