ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրոնզե մեդալ ունենք

Բրոնզե մեդալ ունենք
04.04.2014 | 12:19

Ֆիննական Վանտաա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր մարզիկներից առայժմ ամենահաջողը եղել է 57 կգ քաշային կարգը ներկայացնող Գարիկ Բարսեղյանի (լուսանկարում աջից երկրորդն է) մրցելույթը, ով դարձել է երրորդ մրցանակակիր` պարտության մատնելով ռումինացի Անդրեյ Դուկովին: Հայաստանին մեդալ բերելու հնարավորություն ունի նաև գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը: Առաջին իսկ մրցափուլում մեր ըմբիշը, ճիշտ է, պարտվեց Տահա Աքգյուլին, սակայն, քանի որ թուրք մարզիկը դուրս է եկել եզրափակիչ, մեր ըմբիշին հնարավորություն է տրվել պայքարելու երրորդ տեղի համար: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատոճայիններն այս առաջնությանը մասնակցում են առանց աշխարհամասի ու աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանի, ով վնասվածք ունի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ