Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ո՞վ ումից առաջ ընկավ

Ո՞վ ումից առաջ ընկավ
08.04.2014 | 00:40

«Հրաշալի քառյակի» գործողություններն ու ապրիլքսանության ակնկալիքները ՀՀ նախագահը, ըստ էության, կանխեց. Սերժ Սարգսյանը, ինչպես ասում են՝ ձիու քայլ կատարեց. ընդունեց վարչապետի հրաժարականը։ Խնդրի շուրջ են առաջարկվող զրույցները։

«ԵԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆԸ ԳԵՐԱԿՇՌԵՐ, ԱՅՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ»
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

(ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ)


-Սերժ Սարգսյանը իր ձիու քայլով ընդդիմությունից առաջ ընկա՞վ, թե՞ ոչ:
-Ինձ թվում է՝ որևէ մեկը մյուսից ո՛չ առաջ է ընկել, ո՛չ էլ հետ: Ամեն ինչ ընթանում է իր տրամաբանական հունով: Ինչ խոսք՝ ընդդիմության քառյակի վճռականությունն իր ազդեցությունն ունեցավ։ Սակայն վարչապետի հրաժարականը, առաջին հերթին, պայմանավորված էր իր իսկ գործունեությամբ: Եթե վարչապետի գործունեության մեջ դրականը գերակշռեր, այս հրաժարականը չէր լինի:

«ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԵՂԱՎ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԴՐԱՆԻՑ ԱՆՄԱՍՆ ՄՆԱԼ»

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
(ԵՊՀ համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր)


-ՀՀ նախագահի քայլը պայմանավորված էր դժգոհության սլաքներով՝ ուղղված կառավարությանը: Ես Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ որպես բարձր մակարդակի տեր մարդու: Նրա հետ աշխատել եմ ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանում, այլև անկախ Հայաստանի ձևավորման պահից: ՀՀ առաջին պառլամենտում նա նախագահել է հարկաբյուջետային հանձնաժողովը, տարիներ շարունակ եղել է ԿԲ-ի նախագահը: Այնպես որ, վերջին տարիներին տեղ գտած բացասական երևույթները չեմ ուզում վերագրել Տիգրան Սարգսյանին և ուզում եմ հավատալ, որ բացասական գործընթացները պայմանավորված էին օբյեկտիվ պատճառներով: Չմոռանանք, որ աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ եղավ, և Հայաստանը չէր կարող դրանից անմասն մնալ: Այնպես որ, երկրում առկա բացասական երևույթները չեմ ցանկանում կապել մեկ կամ երկու անձի հետ:
-Պարոն Բոստանջյան, Դուք մի ժամանակ քննադատում էիք Տիգրան Սարգսյանի գործունեությունը, իսկ այժմ ուզում եք նրան արդարացնել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Հայկական իրականության մեջ քննադատություն ասածը ճիշտ չի ընկալվում: Ցանկացած մտահոգություն, որը կարող է լինել ընտանիքի ներսում՝ կապված ընտանիքի որևէ անդամի հետ, քննադատություն չի կոչվում, այլ մտահոգություն։ Մինչդեռ հայկական իրականությունում մտահոգությունը քննադատություն է կոչվում:
-Ըստ Ձեզ, այժմ, երբ այլևս օրակարգում չէ վարչապետի հրաժարականի հարցը, ընդդիմությունն ի՞նչ խնդրի շուրջ կարող է միավորվել:
-Իսկ ո՞վ է Ձեզ ապակողմնորոշել, թե ընդդիմությունն ուզում է մեկ մարդու պաշտոնից հանել: Ընդդիմության ուզածը մեկն է` մեր երկիրը դարձնել բարեկեցիկ, կառավարումը՝ արդյունավետ: Ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան կոչ է անում մեզ ճիշտ ապրելու:
-Ըստ Ձեզ, կոնսոլիդացիան կշարունակվի՞:
-Պետք է շարունակվի, ճիշտը դա է: Եվ որևիցե մեկի մտքով չանցնի, թե դա նշանակում է իրարանցում։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ