Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Մեր երկրում գերխնդիրը պետական ամբարի բանալին ձեռքում ունենալն է

Վարդգես ՕՎՅԱՆ. Մեր երկրում գերխնդիրը պետական ամբարի բանալին ձեռքում ունենալն է
13.04.2014 | 20:03

Զավեշտ է իսկապես։ Երկրի նախագահից հետո երկրորդ դեմքը համարվում է ԱԺ նախագահը։ Վարչապետը երրորդ դեմքն է։ Եթե ԱԺ նախագահի մանկության երազանքը երկրորդ դեմքի աթոռը երրորդով փոխարինելն է, ուրեմն մեր այս երկրում բոլոր հարցերի հարցը, պրոբլեմների պրոբլեմը, գերխնդիրը պետական ամբարի բանալին ձեռքում ունենալն է, պետական ռեկետը, թալանը:

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ