Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հիմա ՀՀԿ խմբակցությունն ո՞ւր է «մտնելու»

Հիմա ՀՀԿ խմբակցությունն  ո՞ւր է «մտնելու»
09.05.2014 | 01:46

ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունը լիովին տեղավորվում է վերջին նշանակումների տրամաբանության մեջ: Բավականին մեծ խմբակցության մեջ, փաստորեն, չգտնվեց մի ՀՀԿ-ական, որն ավելի լուրջ արժանիքներ ունենար, քան Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, այս նշանակումը ներքուստ մեծ դժգոհության ալիք է բարձրացրել խմբակցությունում, չնայած հանրապետականները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: «Էլ մարդ չկա՞ր, որ նրան նշանակեցին»,- տարակուսած հարցնում են ակամայից այդ ընտրությանը «կողմ» քվեարկածները, ոմանք էլ ավելի կոպիտ են արտահայտվում:
Այդուհանդերձ, ՀՀԿ խմբակցությունն այսուհետ «ենթարկվելու» է Վահրամ Բաղդասարյանին, ում առնչությամբ «ենթարկվողները» հավանաբար մի պատմություն պիտի մշտապես մտապահեն: Ժամանակին, երբ Վահրամ Բաղդասարյանը «Ժողպատգամավոր» խմբակցության քարտուղարն էր, իսկ ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը, մի հիշարժան դեպք է տեղի ունենում: Բոլորին է հայտնի, որ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի «կադրը», և ահա այդ օրերին «կնքահայրը» ցանկանում է կուսակցություն հիմնել, ինչին ցանկանում է նպաստել նաև հովանավորյալը: Վահրամ Բաղդասարյանը Կարեն Կարապետյանի անունից Աղվան Հովսեփյանին փոխանցում է, որ «Ժողպատգամավոր» խմբակցության անդամները ցանկանում են իր կուսակցությանն անդամակցել: Դրանից հետո Կարեն Կարապետյանի և Վահրամ Բաղդասարյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Սա մեղմ որակումն է:
Ասում են, այսօր էլ նախկին դատախազը չի հրաժարվել կուսակցություն ստեղծելու մտքից, այսինքն, Վահրամ Բաղդասարյանի համար դարձյալ հնարավորություն է ստեղծվել ՀՀԿ խմբակցության ներուժը ծառայեցնելու Աղվան Հովսեփյանին: Այս դեպքում հաստատ գոնե ոչ մեկի անունից չի գործի, քանի որ արդեն խմբակցության ղեկավար է:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Վահրամ Բաղդասարյանի` խմբակցության ղեկավար դառնալուն կողմ չի եղել նաև Հովիկ Աբրահամյանը, քանի որ նա ևս «բարիդրացիական» հարաբերությունների մեջ չէ ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավարի հետ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ