ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բանանցը»՝ չեմպիոն

«Բանանցը»՝ չեմպիոն
13.05.2014 | 12:22

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության քսանհինգերորդ տուրում հայտնի դարձավ հանրապետության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը: Այդ թիմը «Բանանցն» է, որը արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին» (գոլը յոթերորդ րոպեին խփել է Գևորգ Կարապետյանը), հավաքեց հիսուն միավոր ու հետապնդողների համար մնաց անհասանելի: Ի դեպ, ակումբն առաջին անգամ է հասնում նման հաջողության: Վերջին տուրը պատասխան կտա, թե «Շիրակ», «Միկա», «Արարատ» ակումբներից որ երկուսն են դառնալու արծաթե ու բրոնզե մեդալակիր: Նշենք, որ երեքն էլ հավասար՝ քառասունչորսական միավոր ունեն: Տեղեկացնենք նաև, որ «Շիրակը» սեփական հարկի տակ հաղթել է «ՈՒլիսին» (3:1), «Գանձասարը» պարտության է մատնել «Արարատին» (2:1):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ