ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջինում՝ հաղթանակ

Առաջինում՝ հաղթանակ
30.05.2014 | 12:11

Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տարվա առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին՝ մրցելով Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ: Մերոնք հանդես են եկել Գևորգ Կասպարով, Հովհաննես Համբարձումյան (Տարոն Ոսկանյան, 50), Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան (Ալեքս, 88), Արաս Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 84), Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան (Արթուր Սարկիսով, 90), Յուրա Մովսիսյան (Մաուրո Գևգեոզյան, 70) կազմով:
Խաղը գոլառատ է եղել, ավարտվել է մեր ընտրանու հաղթանակով (4:3): Գոլերը խփել են Լևոն Հայրապետյանը ¥37-րդ րոպեին¤, Հենրիխ Մխիթարյանը (42, 67) և Ռումյան Հովսեփյանը (71)։ Ի դեպ՝ Ռումյան Հովսեփյանն ու Լևոն Հայրապետյանն իրենց առաջին գոլերը խփեցին հավաքականի կազմում: Նշենք նաև, որ գոլային փոխանցումներից երեքի հեղինակը Յուրա Մովսիսյանն է:
Դառնալով մեր ընտրանու խաղի որակական կողմին՝ շատ ու շատ պատճառներով խիստ դժվար է գնահատական տալը, ուստի բավարարվենք «կարևորը հաղթանակն է» ասելով ու ակնկալենք, որ նոր ղեկակալի գլխավորությամբ մերոնք հետագայում ավելի իմաստավորված խաղ կցուցադրեն: Բոլոր դեպքերում նկատենք, որ Բեռնարդ Շալանդի ղեկավարությամբ մեր ընտրանին սկսեց հաղթանակով: Այս առումով մարզչի նորամուտը ստացվեց: Ի դեպ, նրա հետ ընտրանու կազմում իրենց նորամուտը նշեցին նաև Ռումյան Հովսեփյանը, Մաուրո Գևգեոզյանը, Էնրիկե դա Սիլվան: Վերջում ավելացնենք, որ մոտակա օրերին Հայաստանի ազգային ընտրանուն սպասում է ևս երկու ընկերական հանդիպում: Դրանցից առաջինն Ալժիրի հավաքականի հետ է (Շվեյցարիա, Սիոն, 31.05), երկրորդը՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի ընտրանու (Գերմանիա, Մայնց, 6.06):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ