ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տրանսֆերային պատուհանի նորություններից

Տրանսֆերային  պատուհանի  նորություններից
30.05.2014 | 12:13

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հաջողությամբ են ավարտվել ակումբի ղեկավարության բանակցությունները «Սան Լորենցոյի» հետ, և թիմը կարող է ձեռք բերել արգենտինական ակումբի տասնիննամյա հարձակվող Անխել Կորեային: Գործարքի արժեքը վեց միլիոն եվրո է, պայմանագիրը կնքվելու է հինգ տարի ժամկետով: Տեղեկացնենք, որ Կորեային էին հավակնում նաև «Մանչեստր Սիթին», «Յուվենտուսը», «Վալենսիան» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Ակումբն արդեն ունի քսանչորսամյա ֆուտբոլիստի համաձայնությունը: Գործարքի գին է նշվում քսաներկու միլիոն եվրոն: Մարզիկը նոր ակումբում հանդես կգա մինչև 2018 թիվը:
Լոնդոնյան «Արսենալը» կլքի Բակարի Սանյան: Երեսունմեկամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեստր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի հեռանալն ակումբը կփորձի լրացնել Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայով: Ըստ հավաստի լուրերի, գործարքն արդեն կայացել է: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս:
Ամռանը «Բարսելոնը» պատրաստվում է միանգամից երկու կենտրոնական պաշտպան գնելու: Հնարավոր թեկնածուների մեջ են Միրանդան (Մադրիդի «Աթլետիկո»), Մարկինյոսը («Պարի Սեն Ժերմեն»), Ժերեմի Մատիեն («Վալենսիա»):
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր մրցաշրջանում թիմի կազմում ուզում է տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Գոդինին ու այս մասին արդեն զրույց է ունեցել ակումբի ղեկավարության հետ: Ի դեպ՝ բավարական ակումբի կազմում այլևս մրցելույթներ չի ունենա բելգիացի պաշտպան Դանիել վան Բույտենը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ