ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սյուզին հաղթեց, Վիկը պարտվեց

Սյուզին հաղթեց, Վիկը պարտվեց
01.06.2014 | 22:34

Հերթական հաղթանակով ուրախացրեց գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի, Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը: Նրան ձեռնոց նետած հարավկորեուհի Կիմ Դան-Բին ստիպված էր մարտը դադարեցնել իններորդ ռաունդում, քանի որ շարունակելը պարզապես իմաստ չուներ մի մրցակցուհու դեմ, ով բացահայտ գերազանցում էր նրան: Հօգուտ մեր հայրենակցուհու գրանցվել է տեխնիկական նոկաուտ:
Ցավոք, տխրեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով ակնհայտորեն հաշվի չի նստում ժամանակի, բնության օրենքների հետ ու իր երեսունութ տարեկանում շարունակում է համառորեն ռինգ դուրս գալ: Նիկոլաս Ուոլթերսի հետ մենամարտում տագնապի առաջին ղողանջը հնչեց արդեն երկրորդ ռաունդում: Մրցակցի ցնցող հարվածից հետո մրցավարը բացեց հաշիվը, ինչը հարկադրված էր անել նաև հինգերորդ ռաունդում: Վեցերորդ ռաունդում Դարչինյանը ստացավ կործանարար հարված, ու դրանով ամեն ինչ ավարտվեց:
Չինական Մակաոյում IBF վարկածով չեմպիոնական գոտու համար ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Բելգիայի չեմպիոն, EBU վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, մեր հայրենակից Ալեքս Միսկիրտչյանին:
Անցած հանգստյան օրերը նշանավորվեցին նաև մեկ այլ հիշարժան մենամարտով: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով գերծանր քաշային կարգում չեմպիոնական գոտու համար մրցեցին ռուս Ալեքսանդր Պովետկինն ու Գերմանիան ներկայացնող Մանուել Չարը: Գեղեցիկ այս մարտում հաղթեց ռուս մարզիկը՝ յոթերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին, ով մինչ այդ ուներ ընդամենը մեկ պարտություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ