Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Գեղասահքի նոր դպրոց

Գեղասահքի նոր դպրոց
05.06.2014 | 15:41

Մայրաքաղաքում կկառուցվի գեղասահքի նոր դպրոց: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում 1 հեկտար հողատարածքի վրա գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում անմիջական մասնակցություն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ Պետ¬դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով նաև պատրաստակամություն է հայտնել` մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը:

Մայրաքաղաքում կառուցվող գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ անձինք:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ