ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տաշած քարը գետնին չի մնա

Տաշած քարը  գետնին չի մնա
06.06.2014 | 11:53

Որ նոր մրցաշրջանում «Բարսելոնին» սպասում են արմատական փոփոխություններ, պարզից էլ պարզ է: Համենայն դեպս, ավարտված այս մրցաշրջանն իր արձանագրածով բնավ էլ այն չէր, ինչ ակնկալում էին ֆուտբոլային այս գերակումբի տերերը: Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է մի քանի տարի առաջ անգլիական ֆուտբոլից հետ բերած Սեսկ Ֆաբրեգասին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից: Սակայն «տաշած քարը գետնին չի մնա» ժողովրդական փիլիսոփայությամբ նրանով հետաքրքրված են մի շարք առաջատար ակումբներ և, նրանց թվում, անգլիական «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը»: Առաջինը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարելու 8,5, երկրորդը՝ 8 միլիոն եվրո: Ասենք նաև, որ, ավելի վաղ, իր թիմում Ֆաբրեգասին ունենալու ցանկություն էր հայտնել և Ժոզե Մոուրինյոն: Ի դեպ, թե՛ «Չելսին», թե՛ «Մանչեստր Յունայթեդն» ավելի բարձր են գնահատել ֆուտբոլիստին՝ 9 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ