Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
10.06.2014 | 01:46

...թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը կուլիսային պայմանավորվածության արդյունք է եղել, չնայած առաջին նախագահը շատ կոշտ էր արտահայտվել Հովիկ Աբրահամյանի մասին։ Իսկ կոշտության իմաստն այն է, որ անհրաժեշտության դեպքում ՀԱԿ-ը կարողանա մանիպուլացնել հասարակությանը և «տակից» օգնել Հովիկ Աբրահամյանին: Պայմանավորվածությունը եղել է այսպես. դեֆակտո` ոչիշխանական ուժերով մինչև աշուն ժամանակ են տալիս կառավարությանը` 12 կետ նետելով ասպարեզ, դեյուրե քննադատում ենք վարչապետին, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, չփախչի «չորսի», իսկ առավել ստույգ` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի տակից:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ