ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վախը քիչ բան չէ

Վախը քիչ բան չէ
10.06.2014 | 11:27

AS-ի հավաստմամբ, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Հորվաթիա խաղին՝ վախենալով, որ կարժանանա ֆուտբոլասերների սուլոցներին: Իսկ թե ինչու են բրազիլացիները պատրաստվում «ղուշ» թռցնելու, պատճառը պարզ է՝ երկրի բնակչությունը դժգոհ է նախագահի պաշտոնում նրա աշխատանքից:
Բնականաբար, առանց պաշտոնատար անձի ներկայության երկիրը չի բավարարվի: Նախագահին փոխարինելու պատիվը վերապահվել է սպորտի նախարար Ալդո Ռեբելոյին, թեպետ նա էլ ապահովագրված չէ սուլոցների «պատվից»:
Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ խաղի ուղիղ հաղորդումը մենք կդիտենք այն ժամանակ, երբ Երևանում կլինի ամսի տասներեքը: Առանձնապես մի խառնվեք՝ սա պայմանավորված է մեր ու Բրազիլիայի միջև եղած ժամային գոտիների տարբերությամբ, թե չէ արդեն ոմանք հասցրին մտածել՝ էստեղ էլ ենք հետին դիրքերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ