Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Առաջնությունը տեմպ է հավաքում

Առաջնությունը տեմպ է հավաքում
15.06.2014 | 14:08

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային չորրորդ՝ հունիսի 15-ի օրը սկսվեց Անգլիա-Իտալիա խաղով: Գրեթե հավասար հնարավորություններով այս հանդիպումում առավել հաջողակ եղան իտալացիները՝ հաղթելով 2:1 հաշվով: Ասենք, որ մասնագետների միահամուռ կարծիքով եղածների մեջ սա առաջնության լավագույն խաղն էր: Անգլիացիների պես պահանջված քննությունը չկարողացան բռնել և ճապոնացիները: Կոտ դ՛Իվուարի ընտրանին ծագող արևի երկրի ներկայացուցիչներին հաղթեց նմանատիպ հաշվով: Մրցումային չորրորդ օրվա շրջանակներում այսօր երեկոյան կայանալու են Շվեյցարիա-Էկվադոր (ժ. 20.00), Ֆրանսիա-Հունդուրաս (ժ. 23.00), առճակատումները, իսկ լույս տասնվեցին (ժ. 2.00) Արգենտինա-Բոսնիա և Հերցոգովինա չափազանց ուշագրավ հանդիպումը:
Առաջնության խաղերի ընդհանրական վերլուծականը` «Իրատես de facto» թերթի երեքշաբթի օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ