Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ժամկետը երկարացվեց

Ժամկետը երկարացվեց
27.06.2014 | 00:44

Փոքր և միջին ձեռնարկություններին կառավարությունը փորձում է «քաղցր» աչքով նայել։ Գործադիրը որոշեց մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար նոր սերնդի ՀԴՄ-ների գործարկումը սահմանել նոյեմբերի 1-ից։ «Նոր սերնդի ՀԴՄ-ները կարևոր են նաև թղթաբանության դեմ պայքարի տեսանկյունից։ Խնդիրը դրանց տեղադրման ժամկետների հետ է կապված, ինչը փորձում ենք լուծել ժամկետը երկարացնելով»,- ասաց վարչապետը։ Նկատենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում կտրոնի հետ գնորդին տրամադրվում է նաև գնված ապրանքատեսականու ցուցակը։ Այդ եղանակով մի քանի տարի է՝ աշխատում են սուպերմարկետները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ