ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նեյմարի համար ավարտվեց աշխարհի առաջնությունը

Նեյմարի համար ավարտվեց աշխարհի առաջնությունը
05.07.2014 | 14:42

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունում այլևս դաշտ դուրս չի կարող գալ՝ հայտնել է հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը:
Նեյմարը վնասվածք ստացավ խաղի 88-րդ րոպեին. Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Սունիգան ծնկով հարվածեց նրա գոտկատեղին: Խաղից հետո հոսպիտալ տեղափոխված Նեյմարի բուժզննությունը պարզեց, որ կոտրվել է նրա երրորդ ողը, բուժումը կտևի 4-8 շաբաթ, վիրահատության կարիք չկա: Լասմարն ասել է, որ որոշ ժամանակ Նեյմարը պետք է անցկացնի անշարժ պառկած՝ որպեսզի ողը վերականգնվի: Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագու Սիլվան ասել է, որ Նեյմարի վնասվածքը պետք է համախմբի թիմին. «Նեյմարը կարևոր դեր ունի մեր թիմում: Բոլորս հասկանում ենք, որ մեծ կորուստ ունենք ու հիմա մեզ համար շատ ավելի դժվար է լինելու: Ծանր պահերին թիմը պետք է համախմբվի ու ավելի ուժեղ դառնա: Նեյմարին վնասվածք պատճառած Խուան Սունիգան վատ մարդ չէ, բայց դաշտում ավելի զուսպ պիտի լիներ»: Խուան Սունիգան խաղից հետո ասել է, որ չէր ցանկանում Նեյմարին վնասել. «Խաղային սովորական պահ էր, ես չէի ուզում նրան հարվածել: Պարզապես երբ ես դաշտում եմ հավաքականի մարզահագուստով՝ ամեն ինչ անում եմ իմ թիմին պաշտպանելու համար: Մենք երկուսս էլ ուզում էինք հաղթել, այդ պատճառով էլ այդ դրվագում ոչ մեկս չէր ցանկանում զիջել: Հույս ունեմ, որ լուրջ ոչինչ չի եղել և Աստծո օգնությամբ Նեյմարը կապաքինվի: Բոլորս էլ գիտենք,որ նա բրազիլացի մեծ տաղանդ է ֆուտբոլում»: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ամբողջ Բրազիլիայի անունից արագ ապաքինում է մաղթել ֆուտբոլիստին:
Forbes- ի տվյալներով` Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից չորրորդն է ($28 միլիոն): Նա խաղում է «Բարսելոնում»: Թիմում 2013-14-ին խաղացել է 43 խաղ, խփել 16 գնդակ:
Բրազիլիայի հավաքականում Նեյմարը հանդես է գալիս 2010-ից, անցկացրել է 54 խաղ, խփել է 35 գնդակ: 22-ամյա հարձակվողը Բրազիլիայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցանկում յոթերորդն է. առաջինը մնում է Պելեն, որ 77 գոլ է խփել հավաքականի 92 խաղերում:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ