Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու դեպքում Բրազիլիայի հավաքականի կազմում գուցե Նեյմարը նորից դաշտ դուրս գա: ¼ եզրափակչում «Բարսելոնայի» հարձակվողը կոտրել էր կողոսկրը և նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ բուժումը կտևի 4-6 շաբաթ: Globosporte-ը հաղորդում է, որ բժիշկների պնդմամբ` Նեյմարն արագ ապաքինվում է և ցավազրկող ներարկումների շնորհիվ կկարողանա մասնակցել եզրափակչին: