Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի Արքա Պելեն մեկնաբանել է իր երկրի ազգային թիմի ջախջախիչ՝ 1։7 հաշվով պարտությունը Գերմանիայի ընտրանուց՝ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչ մրցավեճում։
«Միշտ ասել եմ, որ ֆուտբոլն անակնկալներով լի տուփ է։ Աշխարհում և ոչ մեկը չէր կարող նման արդյունք կանխագուշակել։ Չորս տարի հետո, Ռուսաստանում կդառնանք աշխարհի վեցակի չեմպիոն։ Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականին»,-թվիթերյան իր էջում գրառել է համաշխարհային ֆուտբոլի բրազիլացի լեգենդը։