Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը ներկա կլինեն ԱԱ 2014-ի եզրափակիչ հանդիպմանը: Գերմանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ` կիսաեզրափակիչում 7:1 հաշվով հաղթանակ տանելով Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Իսկ Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոց հարվածներով 4:2 հաշվով հաղթեց Հոլանդիայի հավաքականին:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին՝ 23:00-ին` «Մարականա» ստադիոնում, մինչ այդ առաջնության բրոնզե հավաքականին պարզելու համար կհանդիպեն Բրազիլիան և Հոլանդիան: