Գերմանական Օբերհաուզեն քաղաքի «Ծովային կյանքի կենտրոն» օկեանարիումում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ «Փոքրիկ Պաուլ» անունով ութոտնուկի առջև դրել են կերով լցված երկու տուփ: Կենդանին նախընտրել է Գերմանիայի դրոշով ներկված տուփը:
Հիշեցնենք, որ այս նույն օկեանարիումում է բնակվել հայտնի ութոտնուկ Պաուլը, որը 2010-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ճիշտ էր գուշակել բոլոր խաղերի արդյունքները, ներառյալ՝ գերմանացիների պարտությունը Սերբիայից և Իսպանիայից: