Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օմբուդսմենի ջանքերով շաբաթվա ընթացքում վերականգնված իրավունքները

Օմբուդսմենի ջանքերով շաբաթվա ընթացքում վերականգնված իրավունքները
19.07.2014 | 12:07

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:

Պաշտպանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:
***
Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել:
Պաշտպանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, հատկացվել է դրամական հրատապ oգնություն:
***
«Վանաձոր» կալանավայրի դատապարտյալն օմբուդսմենին հայտնել է, որ ասեղ է կուլ տվել, սակայն իրեն չեն վիրահատում:
Օմբուդսմենի և արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում դատապարտյալը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում. ասեղը հեռացվել է:
***
Հաշվառում չունենալու պատճառով երևանաբնակ կնոջը չէին տրամադրում անձը հաստատող փաստաթուղթ և նույնականացման քարտ:
Պաշտպանի գրությունների արդյունքում՝ ոստիկանության անձնագրային բաժանմունքը հաշվառել է կնոջը և տրամադրել նույնականացման քարտ:
***
Վանաձորի զինկոմիսարիատը 23-ամյա հիվանդ երիտասարդին չէր տրամադրում հասանելիք 3 տարվա տարկետումը:
Օմբուդսմենի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում երիտասարդին տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով:
***
Պաշտպան Կարեն Անդրեասյանին է դիմել 36-ամյա տղամարդը՝ հայտնելով, որ երկու տարի է՝ ձգձգվում է իրեն անձնագիր տրամադրելու հարցը:
Տղամարդու խնդրով պաշտպանը համագործակցել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ: Արդյունքում դիմումատուին տրամադրել են անձնագիր:
***
ԱՄՆ քաղաքացին դիմել է պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում կատարված հանցագործության խնդրով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել:
Պաշտպանի և Գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ի քաղաքացին ստացել է իր դիմումների պատասխանը:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ