Այսօր՝ հուլիսի 23-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում խաղաց Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։
Խաղն անցավ թեժ պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3։ ՀՊՏՀ թիմը վաստակեց մեկ միավոր։
Վաղը մեր տղաները խաղալու են ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի հետ։
Հիշեցնենք, որ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։