-
12.10.2020|
22:55
Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, Բաքվի խնդրանքով), Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքը, որ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա:
-
12.10.2020|
22:52
ՌԴ, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը՝ հայտնելով, որ իսրայելական «Լև Յեհուդի» («Հրեական սիրտ») կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
-
12.10.2020|
22:37
Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։
-
12.10.2020|
22:37
Հարուցված քրեական գործերով Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:
-
12.10.2020|
22:35
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։
-
12.10.2020|
22:34
Մոսկվայում ավարտվել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։
-
12.10.2020|
22:31
Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters-ը։
-
12.10.2020|
22:29
Անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որ Մոսկվայում է մինչև պատերազմի սկսվելը ծրագրված պաշտոնական այցով:
-
12.10.2020|
12:27
Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին է՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկարներ հրապարակել:
-
12.10.2020|
12:26
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: