-
30.09.2020|
17:09
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում է դա ասել և ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
-
30.09.2020|
17:07
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու ՌուսաՌուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի: ստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի:
-
30.09.2020|
17:05
Արցախի սահմանին, օրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները:
-
30.09.2020|
17:03
Այսօր երրորդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ գործողություներ Արցախի Հանրապետությանի դեմ և անցած գիշեր ևս շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում։
-
30.09.2020|
17:02
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F 16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
-
30.09.2020|
17:01
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ»։
-
30.09.2020|
17:00
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել, Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցությունների օրակարգում նման հարց չկար», - նշել է Փաշինյանը:
-
30.09.2020|
16:56
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
-
30.09.2020|
16:53
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-
30.09.2020|
16:52
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: