Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանը Ռուսաստանից նոր զենք կգնի։ Կառավարության երեկվա նիստը հավանություն տվեց ՌԴ-ի հետ 2017-ի հոկտեմբերի 24-ին կնքած 100 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրին։ Գումարներն ուղղվելու են ռազմական տեխնիկայի արդիականացմանը։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 %-ը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է խորհրդարանում ընդունված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին Facebook-ի իր էջում. «Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են` բոլորիս համար:
ԱՄՆ այցի շրջանակում նոյեմբերի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան։ Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։
Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը էս ամբիոնից ասում ա՝ ես՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս:
Իրանը «անհիմն և էժանագին բամբասանք» է որակել պնդումները, թե Բահրեյնի հիմնական նավթատարի պայթեցումը ինքն է կազմակերպել: Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քաշեմին հայտարարել է՝ «նման մանկական մեղադրանքների ժամանակն ավարտվել է»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին հրամայել են անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին չմեկնել Լիբանան: Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց` զգուշանալով իր կյանքի համար:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ՄԱՆՈՒԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անմիջական մասնակիցն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի: Բանակում իր ծառայությունը կատարելուց ու զորացրվելուց հետո, իր ծառայակից երկու ընկերների հետ հիմնադրել է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է այս տարվա ամռանը:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...