ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 
  • Հյուսիսային Կորեան երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

    Հյուսիսային Կորեան երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

    15.09.2017| 20:29
    Հյուսիսային Կորեան այսօր երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, անցնելով Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու վրայով, ընկել է օվկիանոսը: Հարավային Կորեան հայտարարել է, որ դա ամենաերկար ճանապարհն անցած ու ամենաբարձրն արձակված հյուսիսկորեական հրթիռն էր:
  • Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը Հայաստանը ի սկզբանե մասնակցելու որոշում չի ունեցել

    Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը Հայաստանը ի սկզբանե մասնակցելու որոշում չի ունեցել

    13.09.2017| 22:28
    Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով` Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու շուրջ խոսակցություններն ու քննարկումները զավեշտի են հասել։
  • Իրաքյան Քրդստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

    Իրաքյան Քրդստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

    13.09.2017| 22:25
    Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված` ասել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը։
  • Նիկոլ Փաշինյան. Իսկ Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու՞» են

    Նիկոլ Փաշինյան. Իսկ Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու՞» են

    13.09.2017| 22:22
    Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու» են, թե ոչ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հարցրել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։
  • Հայաստանը սեփական տեխնոլոգիաներով անօդաչու սարքեր է արտադրում

    Հայաստանը սեփական տեխնոլոգիաներով անօդաչու սարքեր է արտադրում

    13.09.2017| 22:12
    Հայաստանում անօդաչու սարքեր են արտադրվում` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։
  • Իրաքի իշխանությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը

    Իրաքի իշխանությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը

    12.09.2017| 14:06
    Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները` հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին:
  • Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց

    Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց

    11.09.2017| 00:21
    Սպասելով` երբ են Թրամփն ու Կիմը սկսելու երրորդ համաշխարհայինը, մենք չնկատեցինք, որ Մերձավոր Արևելքի ռազմական քարտեզը էականորեն փոխվել է` գրում է Ռոբերտ Ֆիսկը: Արևմուտքն արդեն ստացել է բազում ապացույցներ: Հիշու՞մ եք այն օրը, երբ ամերիկացիները ռմբակոծեցին սիրիացի զինվորներին ավիաբազայից ոչ հեռու և սպանեցին 60 մարդու` հնարավորություն տալով ԻՊ-ի կազմավորումներին յուրայիններից կտրել սիրիական կառավարական ուժերի մի խմբին:
  • Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԼՂ-ում ականազերծում իրականացնող HALO Trust-ին ֆինանսավորելու նախաձեռնությանը

    Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԼՂ-ում ականազերծում իրականացնող HALO Trust-ին ֆինանսավորելու նախաձեռնությանը

    09.09.2017| 09:16
    Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի օրենսդրական նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպությանը՝ HALO Trust-ին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցով։
  • Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է

    Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է

    08.09.2017| 15:57
    «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
  • «Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները  ստարտափ են հիմնել, որը կներկայացնեն ԴիջիԹեքում

    «Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները ստարտափ են հիմնել, որը կներկայացնեն ԴիջիԹեքում

    08.09.2017| 06:39
    Ապրիլյան մարտերից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել և իրականացնում է «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում: