21.04.2017|
15:58
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել նոր կառավարության կազմում: «Կարծում եմ, որ իմ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում: Այնքան եմ պատասխանել այդ հարցին, որ արդեն ամաչում եմ»,- լրագրողներին ասաց Վիգեն Սարգսյանը: