Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 
  • ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

    ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

    28.01.2017| 15:57
    Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:
  • Վիտալի Բալասանյան. Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց հեքիաթների չեմ հավատում

    Վիտալի Բալասանյան. Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց հեքիաթների չեմ հավատում

    28.01.2017| 15:48
    Հայաստանի և Արցախի հանրապետությունների Զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարում են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
  • Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը

    Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը

    28.01.2017| 15:47
    ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
  • ԼՂ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 180 կրակոց

    ԼՂ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 180 կրակոց

    28.01.2017| 15:45
    Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 180 կրակոց:
  • Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին

    Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին

    28.01.2017| 01:25
    ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
  • ՊՆ-ում են Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները

    ՊՆ-ում են Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները

    28.01.2017| 01:21
    Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: Նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016 -ին ՀՀ ՊՆ գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:
  • Վիգեն Սարգսյան. Մասնակցելու եմ քարոզարշավին

    Վիգեն Սարգսյան. Մասնակցելու եմ քարոզարշավին

    27.01.2017| 18:31
    Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավին։ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ և մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»՝ ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը:
  • 200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է

    200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է

    27.01.2017| 18:22
    «200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    27.01.2017| 16:10
    Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 150 կրակոց:
  • Կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում կտրուկ վատացել է. նա մահացել է զորամասի բուժկետում

    Կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում կտրուկ վատացել է. նա մահացել է զորամասի բուժկետում

    27.01.2017| 12:07
    ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: