-
03.04.2016|
12:23
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության` հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։
-
03.04.2016|
12:19
Հրավիրվել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին քիչ առաջ հաղորդել է APA լրատվական գործակալությունը:
-
03.04.2016|
11:51
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
-
03.04.2016|
11:43
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
-
03.04.2016|
11:40
Voskanapat.info-ի տեղեկացմամբ՝ անցած գիշեր Հայաստանից Արցախ են տեղափոխվել «Թիրախ У» տեսակի մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգեր:
-
03.04.2016|
02:25
ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ:
-
03.04.2016|
02:22
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլ ծառայությունը:
-
03.04.2016|
02:11
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պիտի դադարեցնեն կրակը եւ կայունացնեն իրավիճակը՝ Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
-
03.04.2016|
02:09
Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
03.04.2016|
02:03
Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ: