-
05.10.2015|
12:35
Ռուսական իշխանությունները խաթարել են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ-ի պլանները՝ գրում է Financial Times -ը։
-
05.10.2015|
12:34
ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում խոշոր ճակատ բացել, որի նպատակն է ավելի մեծ ճնշում գործադրել Ռաքքայի վրա, որը ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնում և Սպիտակ տանն իր աղբյուրներին։
-
05.10.2015|
12:31
Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել:
-
05.10.2015|
12:31
Ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են հինավուրց Պալմիրայի պատմամշակութային գանձերից ևս մեկը՝ 1800-ամյա Հաղթական կամարը՝ հաղորդում է Սիրիայի հնագույն ճարտարապետության պահպանման պետական գործակալությունը։
-
05.10.2015|
11:53
Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ գիտի, թե իրականում ինչ է մտածում Վլադիմիր Պուտինը, նշանակում է՝ նա ստում է:
-
05.10.2015|
11:43
Միջուկային հարձակումն անվտանգության ծայրահեղ միջոց է, և որոշ դեպքերում կարող է արդարացված լինել:
-
04.10.2015|
20:04
Ռուսաստանն ու Իսրայելը Սիրիայում շահերի բախում չպետք է ունենան՝ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
-
04.10.2015|
20:02
Երուսաղեմում բախումներ են եղել հրեաների և պաղեստինցիների միջև: 72 պաղեստինցի է վիրավորվել` ռետինե փամփուշտների կիրառումից:
-
03.10.2015|
19:41
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Աստանայում բանակցությունների ընթացքում մտադիր են խնդրել Ղազախստանի ղեկավարությանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում միջնորդ դառնալ՝ հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է հանդիպման մասնակից Մահմուդ Ալ-Աֆանդին:
-
03.10.2015|
19:39
Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում՝ այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ ռուսական օդուժի գործողությունները բնորոշելով «բարձր արդյունավետությամբ իրականացված»: