-
11.09.2015|
00:53
Ադրբեջանական ակտիվացումները սահմանին պարբերական բնույթ են կրում։ Վերջին օրերի նման սրացումներ եղել են նաև 1990-ականների ավարտին, մինչև 2002-2003 թվականները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ։
-
10.09.2015|
15:33
Համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը պարգևատրվել են «Ակտիվ աջակցության համար» մեդալով, իսկ արտաքին կապերի բաժանմունքի պետ, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը պարգևատրվել է «Ակտիվ համագորձակցության համար» հուշանվերով:
-
09.09.2015|
00:06
Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ ստեղծել ՀԱՊԿ երկրներում՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գրոդնոյում:
-
09.09.2015|
00:02
Ռուսաստանն աշխատում է Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ` հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
-
08.09.2015|
23:54
ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում բռնության սրմամբ և կոչ է անում բանակին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը դադարեցնել կրակը` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
-
08.09.2015|
11:10
Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում:
-
08.09.2015|
00:43
2014 թ. օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշը հարձակվեց մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, մեր Շանգալի վրա և սկիզբ դրեց եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության: Սկսվեց և մինչ օրս շարունակվում է աղետը։
-
08.09.2015|
00:10
«Ռազմական հրամանատարաշտաբային զորավարժությունները յուրաքանչյուր գերատեսչության համար կարևոր են` իրական հնարավորություններն ու կարողությունները գնահատելու, ինչպես նաև հնարավոր բացթողումները կարգավորելու համար»,- մեզ հետ կարճ զրույցում ասաց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
-
07.09.2015|
17:19
«Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
07.09.2015|
14:41
Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը հայտարարել է, որ Իսպանիան կարող է շարունակել մասնակցությունը Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, եթե միանան նաև այլ երկրներ, հաղորդում է TRT Haber-ը: