-
23.11.2020|
14:42
«Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
23.11.2020|
14:40
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:
-
23.11.2020|
14:10
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում դիմակայությանը և դրանից հետո կատարվածին:
-
23.11.2020|
13:50
Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումների գործունեությունն ուսումնասիրող փորձագիտական շրջանակներում առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները պատրաստվում են վերադառնալ հայրենիք, թե՞ առժամանակ մնալու են Հարավային Կովկասում։
-
23.11.2020|
09:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության խնդիրները, առանձնացվել են կարևոր խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն ամրապնդելու է հադադարը, այլև զարգացնելու է հրադադարի համաձայնագրի դրույթները:
-
22.11.2020|
21:36
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակի արարողություն։
-
22.11.2020|
16:28
Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով՝ գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
22.11.2020|
16:26
Այսօր արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն:
-
22.11.2020|
16:25
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 41 զինծառայողի անուն: Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1678 է:
-
22.11.2020|
16:23
Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքներն Արցախում: Դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: