-
15.11.2020|
22:16
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով, հայտում են ԱՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
-
15.11.2020|
21:55
Արցախը կա և լինելու է, այսօր հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
-
15.11.2020|
21:42
Ըստ խոսնակի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։
-
15.11.2020|
21:35
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։
-
15.11.2020|
14:53
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել զոհված ևս 51 զինծառայողի անուններ։
-
15.11.2020|
14:50
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
-
15.11.2020|
14:43
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
-
15.11.2020|
14:32
Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել ՊՆ-ն՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
-
14.11.2020|
20:17
2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։
-
14.11.2020|
19:56
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Լեռնային Ղարաբաղ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: