-
27.10.2020|
22:11
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների քննարկմանը։
-
27.10.2020|
22:10
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
27.10.2020|
22:09
ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը ազատվել է աշխատանքից։
-
27.10.2020|
22:08
ԱԺ-ն արտահերթ նիստում 71 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակության համակարգ:
-
27.10.2020|
22:05
Մեծ ծավալներ ունեցող պատերազմն ունի իր խնդիրները, բայց ունի նաև իր դրական կողմերը: Դրանք այսօր ավելի շատ են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
-
27.10.2020|
21:55
«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին»՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
27.10.2020|
21:54
Խորհրդարանում այսօր քննարկվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ -իվրա զինված հարձակման, անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
-
27.10.2020|
21:51
Արցախում սպանվել է Ադրբեջանի սիրիացի վարձկան Աբու Մարիան՝ Դեյր-էզ-Զոր քաղաքից՝ հայտարարվել է Աֆրինի ազատագրման ուժերի Twitter-ի հաշվում:
-
27.10.2020|
21:46
ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
-
27.10.2020|
21:44
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը՝ զոհվել էին 50, վիրավորվել՝ 100 գրոհայիններ։