-
26.10.2020|
13:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից, հաղորդում է РИА Новости-ն:
-
26.10.2020|
13:34
Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ տվյալները՝ հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:
-
26.10.2020|
13:33
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
-
26.10.2020|
13:28
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այն գործողությունները, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա՝ Հնդկաստանի WION հեռուստաընկերությանը հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
26.10.2020|
09:53
Գուցե մեզ համար էլ զարմանալի՝ պատերազմի այս մի ամսում մենք պարզեցինք, որ աշխարհի համար մեր Արցախը «անջատողականների անկլավ է՝ Ադրբեջանի տարածքում»:
-
26.10.2020|
09:42
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
-
26.10.2020|
09:41
Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.10.2020|
09:40
Արցախը ողջունում է հրադադարի մասին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը և պատրաստակամություն հայտնում պահպանել այն:
-
26.10.2020|
09:38
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:
-
25.10.2020|
21:05
Թուրքիայի սեյսմիկ հետազոտության վերաբերյալ Navtex-ի նոր ծովային ծանուցումը, որը Ռոդոս կղզուց հարավ, Հունաստանի մայրցամաքային շելֆի սահմաններում, մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ իրականացնում է Oruc Reis նավը՝ խախտում է միջազգային իրավունքը՝ ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: