ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եթե տաղանդավոր ես և ուժեղ

Եթե տաղանդավոր ես և ուժեղ
09.09.2014 | 11:19

Դանիացի Կարոլինա Վոզնյացկուն նույն 6:3 հաշվով հաղթելով երկու սեթում՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա ՈՒիլյամսը երրորդ անգամ անընդմեջ դարձավ US Open-ի հաղթող: Իսկ ընդհանուր առմամբ այս տաղանդավոր մարզիկը վեց անգամ է ճանաչել այս մրցաշարի հաղթող լինելու բերկրանքը: Դե ինչ, ասված բան է՝ տան պատերն էլ են օգնում, թեև եթե տաղանդավոր ես և ուժեղ, վերջինս դառնում է զուտ բարոյական գործոն:
Տղամարդկանց եզրափակչում Կեյ Նիսիկորին մրցաշարի գլխավոր մրցանակը կվիճարկի հորվաթ Մարիո Չիլիչի հետ: Անկախ հանդիպման ելքից՝ ճապոնացին վարկանիշային աղյուսակում առաջխաղացում է ունեցել: Նա արդեն ութերորդն է: Դասակարգման աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը: Կանանց մեջ առաջինը Սերենա ՈՒիլյամսն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ