Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Չուտեք չինական բրինձ

Չուտեք չինական բրինձ
11.09.2014 | 16:27

Այս «ոսկե ճանապարհը» իրականում բրնձով ծածկված փողոց է։ Չինաստանի Մինգդա քաղաքում ֆերմերները տոննաներով կեղևով բրինձը լցնում են ճանապարհի 800 մ-անոց հատվածի վրա՝ չորացնելու նպատակով: Նրանց այնքան էլ չի անհանգստացնում, որ իրենց բերքի վրայով երթևեկում են։ Հավանաբար, սա այնքան էլ արտասովոր երևույթ չէ Չինաստանում։

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ