Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սամվել Բալասանյանի «отмазка»-ն` «300 лет русской балалайки»…«Հարթակ»

Սամվել Բալասանյանի «отмазка»-ն` «300 лет русской балалайки»…«Հարթակ»
10.10.2014 | 12:39

«Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը». այսպես կարելի է մեկնաբանել Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի կեցվածքը, երբ պարզ դարձավ, որ հոկտեմբերի 7-ին Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը մեկնել է արձակուրդ: Հատկանշական է, որ արձակուրդի հաջորդ օրը Գյումրիում տեղի ունեցավ եռյակի հանրահավաքը, որի անցկացման ժամկետը նախօրոք հայտնի էր և փոփոխության չէր ենթարկվել: Բալասանյանը ոչ միայն ներկա չեղավ Գյումրու հանրահավաքին, այլև ներկա չի գտնվի նաև այսօր կայանալիք «Համապետական հանրահավաքին»:
Թերթի նախորդ համարում անդրադարձել էի մեկ այլ «դասալիքի»` Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), հիմա էլ Բալասանյանը: Ստացվում է, որ Բալասանյանը ԲՀԿ-ի շնորհիվ դարձավ քաղաքապետ, իսկ օրհասական պահին երես թեքեց նրանցից:
Չնայած Գյումրու քաղաքապետի դեպքում կարելի է հասկանալ նման քայլի պատճառները: Նա այդպիսի սովորություն ունի. նախ՝ «Օրինաց երկիր» կուսակցության շնորհիվ 2003 թվականին դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2007-ին, փոխելով կուսակցությունը և անդամագրվելով «Բարգավաճ Հայաստանին», կրկին ստացավ պատգամավորական մանդատը։ Իսկ 2012-ին արդեն մեծամասնական ընտրակարգով վերստին ստացավ մանդատը` շարունակելով հանդիսանալ ԲՀԿ անդամ: Դաշտ փոխելը Բալասանյանի համար սովորական է:
Եվս մեկ պատճառ, կարծում եմ, որը թույլ չի տալիս Բալասանյանին սատարելու իր կուսակցությանը. նրա որդուն է պատկանում «Գյումրի» գարեջրի գործարանը: Չցանկանալով իշխանությունների ուշադրությունը սևեռել իրենց բիզնեսի վրա` Բալասանյանը որոշել է «իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ