ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Լևոն Զուրաբյան. Այսուհետ հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը

Լևոն Զուրաբյան.  Այսուհետ հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը
11.10.2014 | 12:25

Սա մեր պայքարի հրաշալի մեկնարկն է: Ազատության հրապարակում երեք ոչիշխանական ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այս բառերով սկսեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս հարթակից ցանկանում է դիմել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյան, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները, եկել ես մարտիմեկյան արյան վրա: Քո պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշխանավորները գողացել են Հայաստանի ժողովրդից 15 միլիարդ գումար: Այս հանրահավաքն այսօր պատասխանն է քո կողմից Լիսկայի նշանակմանը, կրիմինալի իշխանությանն ու կողոպուտին»,- ասաց Լևոն Զուրաբյանն ավելացնելով` ժողովրդի համբերությունը սպառվել է:

«Այսուհետ հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը: Եկել է ժամանակը, որ իշխանությունը վերադարձվի իրական տիրոջը` ժողովրդին: Դրա երկու ճանապարհ կա` իշխանությունը ժողովրդի ճնշումից կա՜մ պիտի ընկրկի, կա՜մ առերեսվի ժողովրդի ցասմանը: Մենք բախումներ չենք ուզում ու առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանաարհը»,- ասաց Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, որ պիտի կազմվի իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզ.
«Եթե միասնական լինենք` ուղարկելու ենք այս իշխանություններին իրենց սիրելի ջանդամի ծոցը»,- ավարտեց Լևոն Զուրաբյանը:


Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ