Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԱՀԿ-ն Էբոլայի պատվաստանյութ է պատրաստում

ԱՀԿ-ն Էբոլայի պատվաստանյութ է պատրաստում
22.10.2014 | 12:01

Աողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել մոտակա շաբաթներին Արևմտյան Աֆրիկա ուղարկել Էբոլայով հիվանդացածների արյան նոր շիճուկ: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոլ Կինին հաստատել է, որ լիբերիական լաբորատորիայում հավաքվել են հակամարմինների օրինակներ, որոնք կօգնեն վիրուսով նոր հիվանդացածներին: Ժնևում գիտաժողովի ժամանակ Կինին նշել է, թե միանգամից երկու պոտենցիալ պատվաստանյութերի ուղղությամբ աշխատանքներն արագ են ընթանում: Դրանց անվտանգ ճանաչվելու պարագայում դեղորայքի փորձարկումն Արևմտյան Աֆրիկայում կսկսվի հունվարին: Սակայն դեռևս հայտնի չէ, թե պատվաստանյութը կկարողանա՞ բավարարել բոլոր պահանջները և հասանելի դառնալ մոտակա ժամանակներում:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ